Ընդդիմությունն առավելապես հետևում է «Մերժիր Նիկոլին» բանաձևին, կոնստրուկտիվ խոսակցությունները քիչ են․ Ալեքսանդր Մանասյան

Լուրեր

17.09.2026 | 12:35
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 12:30
Ալիևը հայտարարել է, թե «Ղարաբաղի հաղթանակը թյուրքական երկրները կապող Զանգեզուրի միջանցքի իրականացման հիմքը դրեց»
17.09.2026 | 12:22
100 միլիոնավոր դոլարների փոխանցած կանխավճարներ ունեինք, մեզ մեր գնած զենքը չէին տալիս․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:16
Տիգրան Բարսեղյանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:10
Թրամփը հայ հոգևոր առաջնորդների է ընդունել // Նիագարայի ջրվեժը ՀՀ դրոշի գույներով կլուսավորվի․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 12:01
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցների» մասին օրինագծին
17.09.2026 | 11:55
Էս միտքը ծագել է Նյու Յորքի սուպերմարկետում. Փաշինյանը՝ ՀՀ-ի անվտանգության ճարտարապետության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:51
«Ասում ա՝ ղարաբաղցի ա ու տուն ունի, ոնց ես կարողացել փստցնես»․ Կարապետյանը՝ Փաշինյանի ելույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:43
Ալեն Սիմոնյանն ու Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տնտեսական համագործակցության ակտիվացումը
17.09.2026 | 11:37
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 11:34
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների երկրորդ մրցակիցները
17.09.2026 | 11:25
Մեզ համար ավելի լավ ա պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել դաշնակցական ուժին. Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:16
Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժել է 16 մարդ, Օդեսայում ՝ բնակելի շենք վնասվել
17.09.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.09.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Նոր իշխանությունների հնարքներից մեկը, որով տիրում են զանգվածներին, տեղեկատվական քաոսն է և սեփական նախագծերը չհրապարակելը։ Այսօր հրավիրված ասուլիսում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։

«Ո՛չ կոռուպցիայի դեմ պայքարը, ո՛չ նախկիններին դատելն ազգային ծրագիր չեն։ Դրանց տակ թաքնվելն ազգային ծրագիր կարող է լինել, բայց՝ բացասական ծրագիր։ Հստակ խոսքի, ծրագրերի բացակայությունը դառնում է տեղեկատվական քաոսի միջոց, որը հեշտ է կառավարել»,- նշեց քաղաքագետը։

Նրա կարծիքով՝ հասարակությունը կարթնանա այն դեպքում, եթե հասկանա, որ դա հատուկ քաղաքականություն է։

«Միակ բանը, որ մենք կարող ենք անել, տեսնել՝ ներկայիս իշխանությունների գործողությունների նպատակը որն է, ինչ ծրագիր կա։ Առայժմ այդ նպատակը երևում է Արցախի զիջումը, Արցախի սուբյեկտայնության, միջազգային իրավունքի զիջումը։ Իսկ հիմա Հայաստանի դեպքում է տեղի ունենում նույն բանը՝ սահմանների «կրծոտումը» Ադրեջանի կողմից GPS-ի միջոցով։ Նախ՝ այդ սահմանների վերաբերյալ տարբեր տեսակետներ, քարտեզներ կան, և այդ սահմանների փոփոխությունը 1938-40 թվականից հօգուտ Ադրբեջանի է եղել։ Հիմա նոր մեթոդաբանություն են առաջարկում՝ GPS-ով։ Հարց է ծագում՝ եթե այդ փաստաթղթերը կան, արդյո՞ք այդ GPS-ի կիրառման օբյեկտիվություն կա, ինչո՞ւ իշխանությունը երբևիցե մեզ բացատրություն չի տալիս, թե ինչու է սահմանների համար այդ մեթոդաբանությունն ընտրել»,- ասաց Մանասյանը։

Քաղաքագետի կարծիքով՝ ստեղծված իրավիճակում մեղքի բաժինն ունի նաև ընդդիմությունը․ ««Մերժիր Սերժին» խմբերից հասարակություն չի ձևավորվել, և այստեղ նաև իր մեղքն ունի ընդդիմությունը, որովհետև իրենք հետևում են առավելապես «Մերժիր Նիկոլին» բանաձևին։ Ընդդիմության բանաձևերում քիչ են հնչում կոնստրուկտիվ բաներ, թե ինչ պետք է արվի։ Հիմա իրավիճակն այնպիսին է, որ Նիկոլ Փաշինյանի նպատակները և այլ անհատների վրա հիմնվելը կամ նրանց մասին խոսելը, իհարկե, ճգնաժամային իրավիճակն է թելադրում, այս իրավիճակից դուրս բերող անհատ ենք փնտրում։ Սա բնական է, բայց, այնուամենայնիվ, գոնե տեսլականի ձևով անընդհատ պետք է մտցվի այն գաղափարը, թե ինչից են հրաժարվելու, այս իշխանությունների ուղեգծում ինչը պետք է փոխվի, ինչ են դնելու սրա փոխարեն»։