Ադրբեջանցիները 60 մեքենայով մեկնել են Շուշի, ԱԺ ուժերը քննարկում են Սյունիքի հարցը. Լուրեր

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ադրբեջանական կողմի զինվորականների խնդրանքով՝ ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են Լեռնային Ղարաբաղով ադրբեջանական երկու շարասյուն ավտոմեքենաների անվտանգ տեղաշարժը։ Ավելի քան 60 բեռնատար մեքենա ռուս խաղաղապահների ուղեկցությամբ շինանյութ է տեղափոխել Շուշի։

—

Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը այսօրվա ճեպազրույցում հայտարարել է, որ ինչ-որ պահից Սյունիքում ազատ ելումուտ կլինի։ Ներկայում մտցված սահմանափակումները, ըստ Գաբրիելյանի, արվում են անվտանգության նկատառումներով։

—

ԼՀԿ խմբակցության ճեպազրույցի ժամանակ էլ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խոսել է Սյունիքին վերաբերող փաստաթղթի մասին, որ տարածվում է համացանցում։ Ըստ Մարուքյանի՝ քանի որ իշխանությունները դա չեն հերքում, իրենք հիմնավոր կասկած ունեն, որ այդ փաստաթուղթը իրական է։

—

Ինչ վերաբերում է հենց իշխանությանը, ապա ըստ Մարուքյանի՝ այս իշխանությունը նույնպես արդեն նախկին է, բայց չի զգում։ Նրա ներկայացուցիչները երես չունեն հանգիստ շրջել փողոցներում։ Մարուքյանը Սասունցի Դավիթ էպոսի դրվագն է հիշեցնում, ասում է՝ իշխանությունը որ իրեն «թափ տա»՝ 2 կես կլինի։

—

Իշխանության համար 44 օր «Հաղթելու ենք» գոռալը, հետո խայտառակ փաստաթուղթ ստորագրելը նորմալ գործելաոճ է։ Այս բնորոշումն էլ ԲՀԿ խմբակցության անդամ Իվետա Տոնոյանինն է։ Նա այսօրվա ճեպազրույցի ժամանակ խոսել է նաև Սյունիքի վերաբերյալ որոշումից ու նշել, որ նկարահանումների սահմանափակումները միտված են ճշմարտությունը թաքցնելուն։