Այս իշխանությունն էլ է արդեն նախկին, բայց չի զգում. իրենց որ «թափ տան»՝ 2 կես կլինեն. Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

Բնականաբար՝ ընդդիմություն կա, այդ հայտարարությունները հողից կտրված են: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, որ գոյություն ունեցող քաղաքական ուժերի հետ համեմատած՝ 10-20 անգամ ավելի բարձր է այսօրվա իշխանության վարկանիշը, և ընդդիմություն, որպես այդպիսին, չկա:

«Այս նույն մարդիկ ասում են նաև, որ լրագրողներ էլ չկան: Բայց լրագրողներ չկա՞ն: Բնականաբար, ընդդիմություն էլ կա: Այդ հողից կտրված հայտարարությունները գոնե ես լսել եմ այն ժամանակներում, երբ մեր գործընկերներին ասում էինք՝ ամեն ինչ վատ է գնում, պրոբլեմներ են լինելու, ձեզ ժողովուրդը գալու է սրբի՝ տանի: Ասում էին՝ այս ի՞նչ եք խոսում, ընտրությունները նոր են եղել, չտեսա՞ք ոնց հաղթեցինք, օրինակ, 2017-ին: Հիմա նույն իրականությունից կտրված վիճակի մեջ է այս իշխանությունը: Մի՛ անհանգստացեք, ամեն ինչ իր տեղը կընկնի: Եթե իրենք ունեին այդ ռեյտինգը, այսպես ասած, ընտրություններ պիտի անեին, այդտեղից կերևար: Հիմա ընտրությունները հետաձգվեցին, ինձ թվում է՝ հունիսին կլինի ու հունիսին կտեսնենք՝ կա, ընդդիմություն, թե չկա: Մի բան ակնհայտ է՝ իշխանության ներկայացուցիչները հանգիստ փողոցում ման գալու հնարավորություն չունեն: Ոչ թե ինչ-որ տեռոր է երկրում, այլ երես չունեն իրենց ղեկավարման և իրենց կայացրած որոշումների արդյունքում»,- նշեց Մարուքյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ըստ իշխանության՝ ընդդիմությունը նախկիններն են, որոնք անձնական շահ ունեն, Մարուքյանը արձագանքեց. «Իրենց ձեռնտու է այդպես ասեն, որովհետև ժողովրդին ահաբեկում են, ասում են՝ նախկինները գալիս են, եկեք, համախմբվեք մեր շուրջը, փրկեք մեզ, գալիս են մեզ կեղեքեն ձեզ հետ: Բայց այդպես չէ: Նախկինները ընդդիմության մի հատվածն են: Բազմաթիվ ուժեր կան, որ երբեք ՀՀ-ում իշխանություն չեն ունեցել: Այսօր իշխանությունն է արդեն նախկին, բայց չեն զգում: «Սասունցի Դավթի» մեջ մի դրվագ կա, երբ Մըսրա Մելիքին թրով խփում է, ասում է՝ Դավիթ, մին էլ արի, այսինքն, չի ստացվել՝ չես վնասել, ասում է՝ քեզ թա՛փ տուր: Թափ է տալիս, երկու կես է լինում: Այս իշխանությունը մի հատ որ իրեն թափ տա, երկու կես կլինի, արդեն թրով մեջտեղից խփած է, իրենք չեն զգում, տաք են»:

Մանրամասները՝ տեսանյութում: