«Viasat» ամերիկյան ընկերությունը դադարեցնում է մատակարարումները Թուրքիային։ Ամերիկահայ համայնքը բողոքի ակցիաներ է անցկացրել «Viasat»-ի գրասենյակի մոտ՝ պահանջելով դադարեցնել արբանյակային կապ և սարքավորումներ մատակարարել թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ների համար։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ամերիկահայ ակտիվիստ Քրիստինե Հալաջյանը, որը հանդիպել է ընկերության ներկայացուցչի հետ։ Ընկերության ներկայացուցիչներն ընդունել են հայ համայնքի անդամներին և լսել նրանց պահանջները։ …

