Ընդդիմությունը գիտի, որ նոր ընտրության դեպքում իշխող ուժը կրկին հաղթանակ կտանի. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 18:18
Ալիս Հուանգը Nvidia-ի ղեկավարի հետ սիրավեպի ընթացքում կապ է ունեցել Չինաստանի հետախուզական ծառայության հետ․ The New York Times
23.11.2026 | 18:10
Բաքուն արձագանքել է ՀՀ Սահմանադրության նախագծին // Արտաշատում գնացքի վագոն է շրջվել․ ԼՈՒՐԵՐ
23.11.2026 | 17:57
Պաշտոնանկություններ Կառավարությունում
23.11.2026 | 17:51
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը
23.11.2026 | 17:43
Ռուբեն Ռուբինյանը ԵՄ երկրների դեսպանների հետ քննարկել է ՀՀ–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
23.11.2026 | 17:32
«Պորտուի» ֆուտբոլիստը փոխարինում է խնդրել ինքնագոլից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 17:21
Տեղական հանրաքվե՝ համայնքների միավորման կամ բաժանման դեպքում․ ինչ է սահմանում Մայր օրենքի նախագիծը
23.11.2026 | 17:12
Հաղթանակի կամրջի արգելապատնեշն անցած տղամարդը 10 հազար դրամ ստանալուց հետո վերադարձել է անվտանգ հատված․ նա ձերբակալվել է
23.11.2026 | 17:01
Սփյուռքում հայոց լեզվի և մշակույթի պահպանման պարտավորությունը չի ներառվել Սահմանադրության նախագծում
23.11.2026 | 16:51
Կրեմլն արձագանքել է Լիբիայում Ուկրաինայի կողմից ռուսական ռազմանավի վրա հարձակմանը
23.11.2026 | 16:43
Նոր սահմանադրության նախագծով վարչապետը և նախարարները կարող են պահպանել ԱԺ մանդատները
23.11.2026 | 16:35
Բացի ՍԴ դատավորներից, մյուս բոլոր դատավորները վերագնահատում կանցնեն, ԲԴԽ 10 անդամին կընտրի ԱԺ-ն․ ինչ է առաջարկվում Սահմանադրության նոր նախագծով
23.11.2026 | 16:27
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստն ուշագնաց է եղել խաղից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 16:19
27 անշարժ գույք, Range Rover և 380 հազար դոլար․ Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանի հայտարարագիրը
23.11.2026 | 16:11
Փաշինյանին փոխանցվել է Թրամփի հետ հանդիպման և ԱՄՆ Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելու հրավերը
Բոլորը

Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ամենաբարձրն է. ՀՀ որևիցե ղեկավար նման բարձր վարկանիշ չի ունեցել իր պաշտոնավարման ընթացքում: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ընդդիմությունը հայտարարել է անդադար հանրահավաքներ անցկացնելու մասին, և օր օրի հանրահավաքներին քաղաքացիների մասնակցությունը կարող է ավելանալ, Ալեն Սիմոնյանը նշեց. «Քաղաքացիների հետ կապված մտահոգություն ունենալն ամենասխալ բանն է, քաղաքացիներն են մեր երկրի տերը: Մենք 20 տարի Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի դեմ հանրահավաք արեցինք, հիմա ի տարբերություն անցյալի, հանրահավաքները չեն խոչընդոտվում: Շատ ուրախ եմ, որ քաղաքական պրոցեսները շատ ավելի մեծ տեղ են գտել այսօր, քան 2-3 ամիս առաջ էր: Իհարկե, ցավալի է, որ ընդդիմությունը չընդունեց իշխանության առաջարակը՝ գնալ նոր ընտրությունների, և ընտրել է փողոցային պայքարի տարբերակը, բայց դա իրենց իրավունքն է»:

«Ընդդիմությունը գիտի, որ նոր ընտրության դեպքում իշխող ուժը կրկին հաղթանակ կտանի»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը՝ հավելելով, որ դա էր պատճառը, որ ընդդիմությունը չհամաձայնեց գնալ նոր ընտրությունների:

Մանրամասները՝ տեսանյութում: