Ռադիոտուն մտնելը շենքեր գրավելու հետ համեմատելն անտեղի եմ համարում. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
Բոլորը

Ընդդիմության կողմից թե՛ գործողություններով, թե՛ հնչած բռնության կոչերով մենք շատ ծայրահեղ վիճակում ենք: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը, թե «պետությունը կրակելու մոնոպոլ իրավունք ունի»:

«Ամեն հանրահավաքի ժամանակ բռնության, ապստամբության, շենքեր գրավելու կոչեր, պատգամավորներին, ոստիկաններին օր ու արև չտալու կոչեր են հնչում: Այս ամեն ինչի հիմքը նախևառաջ լուսաբանեք: Ինչ վերաբերում է պարոն Քոչարյանի ասածին, ես կարծում եմ, որ, օրինակ՝ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա գործողությունները, որ ուղղորդվում էին ընդդիմության տարբեր թևերի կողմից, կարող էին ավելի կոշտ արձագանք ստանալ, և ԱԺ նախագահի կյանքին վտանգ չսպառնար, Կառավարության շենքում աշխատակիցների նկատմամբ բռնություն տեղի չունենար, չգիտես թե ինչու որևէ մեկը չի խոսում առկա բռնության մասին»,- նշեց Սիմոնյանը՝ հավելելով, որ ՀՀ իշխանությունը պետք է գործի օրենքի սահմաններում, ինչպես եղել է հեղափոխությունից հետո:

Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ ռադիոտուն մտնելը շենքեր գրավելու հետ համեմատելն անտեղի է համարում. «Հեղափոխության ժամանակմեր բոլոր գործողությունները եղել են խաղաղ, բռնության որևիցե կոչ չի եղել»:

Մեկնաբանելով «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի վերջին հայտարարությունները, որ եթե ընդդիմության դեմ իշխանություններն իրենց «պլանկան բարձրացնեն», ընդդիմությունն էլ նույնը կանի՝ Ալեն Սիմոնյանը նշեց. «Վազգեն Մանուկյանը հին աճպարար է: Իշխանությունը որևէ պլանկա բարձրացնելու խնդիր չունի: Իշխանությունն իշխանություն է, որտեղ կան ոստիկանություն, ԱԱԾ, ներքին զորքեր և այլն: Այսինքն՝ մենք իրանց հետ ինչպե՞ս պետք է պլանկա բարձրացնենք: Մե՞նք էլ պետք է դուրս գանք հրապարակներ, բռնության կոչեր ու անպատասխանատու հայտարարություններ անենք: Կարծում եմ՝ Վազգեն Մանուկյանը իր քաղաքական կարիերան ևս մեկ անգամ ավարտել է, ուղղակի իրեն չեն ասում, որ իր տրամադրությունը չփչանա»:

Ալեն Սիմոնյանը նաև հավելեց, որ Վազգեն Մանուկյանն ու իրեն սատարողները գտնվում են ցայտնոտի մեջ: «Ակնհայտ է դարձել, որ Վազգեն Մանուկյանը բալաստ է ընդդիմադիր ուժերի համար, և նրանք փորձում են ամեն կերպ տարանջատվել: Նրանք իրարամերժ հայտարարություններ են անում և իրենց վրա չեն վերցնում Մանուկյանի ասածների պատասխանատվությունը»,- ասաց Սիմոնյանը՝ հիշեցնելով նաև 1996 թ. դեպքերը, երբ Վազգեն Մանուկյանի կողմնակիցները գրավել էին ԱԺ շենքը և ծեծի ենթարկել ԱԺ նախագահին ու փոխնախագահին:

Մանրամասները՝ տեսանյութում: