Անհետ կորած զինծառայող ունեցող ընտանիքները պետք է դիմեն դատարան: Փետրվարի 10-ից հետո իրավունք ունեն դիմելու դատարան և խնդրելու, որ դատարանը անհայտ բացակայող ճանաչի իրենց զինծառայողին: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի տնօրեն Վարուժան Ավետիքյանը: «Մենք պայմանավորվածություն ունենք փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի հետ, որ անվճար սպասարկեն մեր այդ քաղաքացիներին և իրավաբանական փաստաթղթերը …

