ԵՄ արագ արձագանքման մեխանիզմի ներքո իրականացվելիք չորրորդ ծրագիրը, «Վորլդ Վիժն Հայաստան»-ի Շիրակի մարզի Գյումրու և Ամասիայի գրասենյակների կողմից կտրամադրի օգնություն Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց: «Գործել հիմա և անհապաղ» մարդասիրական օգնություն պատերազմի արդյունքում ԼՂ-ից ժամանած ընտանիքներին» ծրագիրը կիրականացվի առաջիկա վեց ամիսների ընթացքում։ Ըստ այդ ծրագրի՝ 120 ընտանիք կստանա հիգիենայի հիմնական պարագաներ, 220 երեխա կօգտվի կրթական աջակցությունից, …

