Պաշտոնյային վիրավորել-զրպարտելը նշանակում է վիրավորել-զրպարտել պետությանը․դատախազության հիմնավորումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Պաշտոնյային վիրավորելն ու զրպարտելը նշանակում է վիրավորել ու զրպարտել պետությանը: Այս մասին «Պաշտոնյաներին վիրավորելն ու զրպարտելը կքրեականացվի՞․ ինչու են նախաձեռնվում հակաժողովրդավարական քայլեր» թեմայով առցանց քննարկման ժամանակ նշեց ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության ավագ դատախազ Կարեն Ամիրյանը:

Նրա խոսքով՝ Գլխավոր դատախազությունն առաջարկում է քրեականացնել զպարտությունն ու վիրավորանքը, եթե դրանք ուղղված են իշխանության ներկայացուցչին, պետական կամ համայնքային քաղաքական պաշտոնյանին ու կապված են նրանց ծառայողական պարտականությունների հետ։

«Եթե անձին զրպրտում կամ վիրավորանք են հասցնում, որը փոխկապակցված չէ իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, այստեղ քրեաիրավական ասպեկտ չկա»,- նշեց Ամիրյանը:

Նա նաև ընդգծեց, որ պետական պաշտոն զբաղացնող անձը ներկայացնում է մեր երկիրը, մեր պետությունը և մեր հասարակությանը, ուստի պետական պաշտոնյային, հանրային ծառայության մեջ գտնվող անձին հասցված վիրավորանքը և նրան զրպարտելը վիրավորանք և զրպարտություն է ՝ուղղված պետությանը և հասարակությանը:

Հիշեցնենք՝ Հայաստանում զրպարտությունն ու վիրավորանքը ապաքրեականացվել են 2010-ին։ Այն ժամանակ կառավարությունը հաշվի էր առել ԵԽԽՎ-ի կոչն անդամ պետություններին։

Մանրամասները՝ տեսանյութում: