Դեկտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ: Բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Տոնոյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին է ներկայացրել բրիգադի կազմակերպչական և կառուցվածքային առանձնահատկությունները, միջազգային համագործակցության շրջանակում իրականացվող մարդասիրական խաղաղապահ առաքելությունների գործառույթները։ Բարձր գնահատելով խաղաղապահ բրիգադի զինծառայողների կողմից իրականացվող առաքելությունը, Վաղարշակ Հարությունյանը զորամասի հրամանատարական կազմին տվել է կոնկրետ հանձնարարականներ, ուղենշել աշխատանքային …

