Վրաց-ռուսական սահմանը նախատեսվում է բացել փետրվարի 20-ին․ Վերին Լարսում 2000 բեռնատար կա կուտակված

Լուրեր

23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
23.11.2026 | 20:21
20։05-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքում բուք է
23.11.2026 | 20:13
ՌԴ կառավարությունը սկսել է նախապատրաստվել Կալինինգրադի մարզի տրանսպորտային շրջափակմանը
23.11.2026 | 20:07
Ալեն Սիմոնյանը Լիտվայի նախագահի գլխավոր խորհրդականի հետ քննարկել է անվտանգության ոլորտում համագործակցությունը
23.11.2026 | 20:00
Ապահովագրավճարների 93%-ը հատուցվել է քաղաքացիներին, թեև՝ 88% գործակից էր նախատեսվել․ Հայկ Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 19:58
Պաշտոններից հետ են կանչվել Հայաստանի 6 դեսպաններ և ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը
Բոլորը

Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհը նախատեսվում է բացել փետրվարի 20-ին, եթե օդերևութաբանական պայմանները չվատթարանան։ Այս մասին ասված է Վրաստանի տարածքային զարգացման ու ենթակառուցվածքների նախարարության տարածած հայտարարության մեջ, գրում է Sputnik-Georgia-ն։

Ավտոմեքենաների տեղաշարժի արգելք է գործում Մցխետա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի ու Ստեփանծմինդա-Լարս ճանապարհահատվածներում, քանի որ ուժեղ ձյան տեղումների ու ցածր ջերմաստիճանի պատճառով մեծ է սողանքների առաջացման վտանգը։

Հիշեցնենք՝ դեպի վրաց-ռուսական սահման տանող ավտոճանապարհը արդեն 5-րդ օրն է փակ է բոլոր տեսակի  ավտոտրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում դեպի «Վերին Լարս» տանող անցակետում կուտակված է ավելի քան 2000 բեռնատար ավտոմեքենա։

Տաթև Ֆռանգյան