Հայկական ԱԷԿ-ում ավարտվել են 2-րդ էներգաբլոկի ռեակտորի իրանի մետաղի վերականգնողական թրծաթողման համակարգի հավաքման աշխատանքը: Դրանք անցկացվեցին նոյեմբերի 25-ից՝ ԱԷԿ-ի ինչպես նաև «Նովովորոնեժատոմէներգոռեմոնտ» ու «ՑՆԻԻՏՄԱՇ» ընկերությունների աշխատակիցների հետ համատեղ և ավարտվել են ժամկետից շուտ: Աշխատանքները կազմակերպում է «Ռուսատոմ սերվիս» ԲԸ-ն՝ կայանի արդիականացման և անվտանգության մակարդակի բարձրացման պայմանագրի շրջանակում: Թրծաթողման համակարգն անցել է համապատասխան բոլոր ստուգումները և …

