Եվրոպական միության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ջանքերով Հայաստան է առաքվել 28.000 պաշտպանիչ բժշկական հանդերձանք և 20.000 N95 շնչառական դիմակ առողջապահական ոլորտի աշխատակացիների համար: Այս պարագաների շնորհիվ վարակակիրների հետ անմիջական շփման մեջ գտնվող բուժաշխատողները արդյունավետ և ավելի անվտանգ կպայքարեն «Քովիդ 19» համաճարակի դեմ, հաղորդում է Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի ծառայությունը։ Պարագաները ձեռք է բերել ԱՀԿ-ն՝ ԵՄ-ի …