Ադրբեջանը համակարգված ձևով փորձում է ջնջել իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայերի ներկայության յուրաքանչյուր հետք. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի ելույթը ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի առցանց հատուկ հանդիպմանը

ՄԱԿ տնտեսական և սոցիալական խորհրդի՝ Ռասիզմի, այլատյացության և խտրականության դեմ պայքարին նվիրված հատուկ հանդիպմանը ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը, ով մասնավորապես, շեշտել է, որ ատելության խոսքի տարածումը հաճախ հանգեցնում է ինքնության հիմքով բռնությունների՝ հանդիսանալով նոր ոճիրների իրագործման վտանգի ցուցիչ։

Մհեր Մարգարյանն իր խոսքում անդրադարձել է համաշխարհային առողջապահական ճգնաժամի պայմաններում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի նախապես ծրագրված ագրեսիային, որն ուղեկցվել է ահաբեկիչների և վարձկանների ներգրավմամբ և ռազմական հանցագործությունների բազմաթիվ դրսևորումներով։

ՀՀ մշտական ներկայացուցիչն ավելացրել է, որ Ադրբեջանում ռասիզմի և այլատյացության վերացում ակնկալելը պատրանք է, քանի որ այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարումները, համակարգային կոռուպցիան և ատելության ու բռնության հրահրումը դարձել են բնականոն երևույթներ, որոնց մասին պարբերաբար հիշատակում են անկախ փորձագետները և միջազգային կազմակերպությունները։  Նշվել է, որ իրեն որպես հանդուրժողականության և բազմամշակութայնության մոդել ներկայացնող Ադրբեջանը համակարգված ձևով փորձում է ջնջել իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայերի ներկայության յուրաքանչյուր հետք։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից շրջանառվող այսպես կոչված «կովկասյան Աղվանքի թեզին»՝ Մհեր Մարգարյանը նշել է, որ այդ պնդումները նպատակ ունեն արդարացնելու հայկական եկեղեցիների ինքնության յուրացումն ու խեղաթյուրումը՝ ինչը հակասում է գիտությանը, պատմությանը, բանականությանը և տարրական մարդկային պարկեշտությանը։ Ավելացվել է, որ ռասիզմի, մոլեռանդության ու ատելության այս և մյուս դրսևորումները պետք է համարժեք արձագանք ստանան միջազգային հանրության կողմից։