Մենք կպայքարենք մինչև վերջին կաթիլ արյունը․ Վրաստանում ձերբակալել են ընդդիմադիր Նիկա Մելիային

Լուրեր

01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

Վրաստանի խոշոր ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության ղեկավար Նիկա Մելիային ձեռրբակալել են այսօր իրականացված հատուկ օպերացիայի արդյունքում։ Այս մասին հայտնում է Sputnik-Georgia-ն։
Լրատվականը տեղեկացնում է, որ կուսակցության գրասենյակի շենքն ամբողջությամբ լցված է եղել հատուկ նշանակության ուժերով։ Շենքի մոտ են հավաքվում ընդդիմադրի կողմնակիցները, իրավիճակը լարված է։


«Մենք շարունակում ենք պայքարը»,- ասել է Խաթիա Դեկանոիձեն՝ հայտարարելով, որ իշխանությունները գրոհի ժամանակ օգտագործել են արցունքաբեր գազ, ինչն արգելված է անել փոքր սենյակներում։

«Ձերբակալությամբ պայքարը չի ավարտվի, այլ միայն կսկսվի։ Ինչ էլ մեզ անեն, մենք կպայքարենք մինչև վերջին կաթիլ արյունը․․․ Շնորհակալություն Աստծուն, որ բոլորը փրկվեցին»,- ասել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության ղեկավար Գիգի Ուգուլավան։

Նախնական տվյալների համաձայն՝ Մելիային արդեն տարել են կուսակցության գրասենյակից։

Շտապօգնության բժիշկները օգնություն են ցուցաբերում ընդդիմադրի ձերբակալության համար իրականացված հատուկ օպերացիայի արդյունքում տուժածներին։

Հիշեցնենք՝ Վրաստանի ընդդիմությունը մինչ օրս բողոքի ցույցեր է անցկացնում նախորդ տարվա հոկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ։ Հոկտեմբերի 31-ին կայացած ընտրությունների արդյունքով իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, հավաքելով ձայների 48,22%-ը, ստացել է երկրի օրենսդիր մարմնի 150 տեղերից 90-ը: Ընդդիմադիր կուսակցություններից ամենամեծ հաջողությունը գրանցել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «ՄԱՇ» կուսակցությունը, որի օգտին է քվեարկել ընտրողների 27,18%-ը, ստանալով 36 աթոռ խորհրդարանում: Ավելի վաղ Վրաստանի կառավարության ղեկավար Գեորգի Գախարիան հրաժարական էր ներկայացրել: Նա հայտարարել էր, որ հեռանալու պատճառը իշխող կուսակցությունում տարաձայնություններն էին ՝ կապված ամենամեծ ընդդիմադիր կուսակցության նախագահ Նիկանոր (Նիկա) Մելիայի ձերբակալման հետ:

 

Տաթև Ֆռանգյան