Տնտեսական բնույթի հանցագործություններով 2020թ.-ին բացահայտվել է պատճառված 12 մլրդ դրամի վնաս, վերականգնվել է 2 մլրդ-ը. ամփոփում

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ամփոփվել են տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր միտումների, դրանց բացահայտման ուղղությամբ 2020թ.-ին իրականացված աշխատանքների, այս բնույթի հանցագործության դեպքերով իրականացվող քննությունների շրջանակներում դատախազական գործառույթների իրացման արդյունքները:

Ըստ այդմ՝ 2020թ.-ին արձանագրվել է հանցագործությունների թվի ընդհանուր նվազում: ՀՀ իրավասու մարմինների վարույթում տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ հարուցվել է 844 քրեական գործ, ինչը մոտ 10%-ով նվազ է 2019թ.-ի համեմատ (931): 2020թ.-ին վարությում քննվել է նշված բնույթի 1045 քրեական գործ: Այս ցուցանիշը 2019թ.-ի համեմատ նվազ է 155-ով:

Չնայած դրան՝ տնտեսական բնույթի գործերի առումով նախաքննական մարմինների և դատախազության ծանրաբեռնվածությունը չի նվազել, ինչի վկայությունն է այն, որ նախորդ տարվանից 2021թ.-ին է փոխանցվել շուրջ 23%-ով ավելի անավարտ քրեական գործի վարույթ, քան 2019-ից 2020թ. տեղափոխվածները: Բացի այդ, չնայած վարույթում քննված գործերի քանակական նվազմանը, 2020թ.-ին նախորդող տարվա համեմատությամբ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 16-ով ավելի քրեական գործ, իսկ դատարանում քննվել և ավարտվել է գրեթե նույնքան գործ, որքան նախորդող տարվա ընթացքում: Վերջիններիս արդյունքում դատապարվել է 21 անձ, որոնցից 8-ը՝ ազատազրկման:

Նշված բնույթի հացնագործությունների դեպքերի լիարժեք բացահայտման, քննությունների օպերատիվությունը, լրիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու նպատակով դրանց օրինականության նկատմամբ դատավարական ղեկավարում և հսկողություն իրականացնող դատախազների կողմից վարույթն իրականացնող մարմիններին տրվել է 2019թ.-ի համեմատ շուրջ 35%-ով ավելի ցուցումներ, իսկ Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին ու ՊԵԿ օպերատիվ-հետախուզական վարչությանը տրվել են 47 հանձնարարականներ:

Քրեական գործերի նյութերի ընթացիկ վերլուծությունները վկայում են, որ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններին առնչվող քրեական գործերով շատ դեպքերում քննության առարկա են միևնույն սխեմայով կատարված նույնաբնույթ հանրորեն վտանգավոր արարքներ: Ելնելով դրանից՝ համապատասխան մարմինների ուշադրությունը հրավիրվել է այդ հանգամանքի վրա, շեշտվել է նման դեպքերում համապատասխան պաշտոնատար անձանց հնարավոր ներգրավվածությունը քննության առարկա դարձնելու անհրաժեշտությունը:

2020թ.-ի տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով նախաքննության, դատաքննության ընթացքում ավարտված վարույթներով, ինչպես նաև տարվա ընթացիկ քրեական գործերով պետությանը պատճառված վնասը կազմել է ավելի քան 20 մլրդ ՀՀ դրամ, որից վերականգնվել է շուրջ 2,5 մլրդ ՀՀ դրամը: Պետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով 2020թ.-ի ընթացքում տարբեր գործերով ընդհանուր 13,5 մլրդ ՀՀ դրամի չափով արգելանքներ են դրվել մեղադրյալների գույքի և դրամական միջոցների վրա:

Այդուհանդերձ, ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից ՀՀ ՊԵԿ քննչական վարչությանը հանձնարարվել է քրեական գործերով որպես կալանադրման ենթակա գույք դիտարկել նաև տնտեսվարող սուբյեկտների կողմից արտահանվող կամ ներմուծվող ապրանքները` խստիվ հետևելով տնտեսական գործունեության խոչընդոտելու հնարավոր դրսևորումներին` թույլ չտալով որևէ անհարկի միջամտություն այդ գործընթացին:

Միաժամանակ հանձնարարվել է բոլոր այն դեպքերում, երբ որպես կասկածյալ կամ մեղադրյալ դատավարական կարգավիճակ ունեցող անձինք ունեն այլ անշարժ կամ շարժական գույք` ձեռնպահ մնալ տնտեսական գործունեության առարկա հանդիսացող ապրանքների վրա կալանք դնելուց:

Բացի այդ, հարուցված քրեական գործերով, որոնցով հիմնավոր կասկած է եղել փողերի լվացման մասով, նախաքննական մարմինների առջև խնդիր է դրվել հարցումներ ուղարկել համապատասխան պատկան մարմիններին, ուսումնասիրության առարկա դարձնել հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց հրապարակային հայտարարագրերը և, ձեռք բերված բավարար փաստական հանգամանքների առկայության պայմաններում, վերջիններիս ապօրինի հարստացման հնարավորությունը դարձնել քննության առարկա:

Բոլոր այն դեպքերով, երբ նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ, որոնք առերևույթ վկայել են տնտեսվարողներին հովանավորելու, իրենց պաշտոնեական դիրքի օգտագործմամբ վերջիններիս օգտին գործողություններ կատարելու հետ կապված ՊԵԿ աշխատակիցների կողմից դրսևորած առերևույթն կոռուպցիոն վարքագծի մասին, հանձնարարվել է հարուցել քրեական գործեր՝ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների հատկանիշներով:

Քննված ու ավարտված քրեական գործերով պետությանը պատճառված վնասի վերականգնման նպատակով դատախազության ստորաբաժանումների կողմից քրեադատավարական կարգով դատարան ներկայացված հայցադիմումներով բավարարվել է ընդհանուր մոտ 4.6 մլրդ ՀՀ դրամ՝ հօգուտ պետբյուջեի բռնագանձելու պահանջով, որոնք բավարարվել են:

Արձնագրված վերոնշյալ ընդհանուր ցուցանիշները՝ կապված հատկապես քրեական գործերով վերջնական որոշումների պակաս կայացման, հաջորդ տարի փոխանցված գործերի ավելացման, ինչպես նաև պատճառված վնասի հայտնաբերման և վերականգնման հետ, մեծապես պայմանավորված են եղել կորոնավիրուսային համավարակի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացված և տնտեսական ակտիվության վրա մեծ ազդեցություն ուենցած միջոցառումներով, ինչպես նաև մտցված սահմանափակումների պատճառով իրականացված մեկուսացման, ինքնամեկուսացման կանոնների պահպանման հարուցած խնդիրներով: Էական ազդեցություն է ունեցել նաև 2020թ.-ին տեղի ունեցած արցախյան պատերազմը և դրանով պայմանավորված ռազմական դրությունը: