ՆԱՍԱ-ն հրապարակել է Մարսի մակերեսից առաջին հնչյունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ԱՄՆ-ի ազգային օդագնացության և տիեզերական տարածքի հետազոտության վարչությունը  հրապարակել է Մարս մոլորակից արված առաջին աուդիո ձայնագրությունը, որն արվել է Perseverance մարսագնացով Կարմիր մոլորակի վրա վայրէջքից հետո:

Ձայնագրությունում կարելի է լսել ցածր ճռռոց ու բարձր աղմուկ, ենթադրաբար, քամու պոռթկումների ձայնն է։ «Այժմ, երբ դուք տեսել եք Մարսը, լսե՛ք այն։ Վերցրե՛ք ականջակալերն ու լսեք առաջին ձայները, որոնք արվել են իմ միկրոֆոններից մեկով»,- ասվում է Perseverance-ի անունից վարվող թվիթերյան էջի հրապարակման մեջ։

Perseverance մարսագնացը վայրէջք է կատարել Էզերո խառնարանի մոտերքում փետրվարի 18-ին։ ՆԱՍԱ-ի 5-րդ մարսագնացը հագեցած է 7 գիտահետազոտական գործիքներով՝ Կարմիր մոլորակի երկրաբանական ու կառուցվածքային ուսումնասիրության համար։

Գլխավոր խնդիրը կդառնա Մարսից հողի նմուշի վերցնումն ու տեղափոխումը երկիր մոլորակ։