Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստը. քննարկվում է Նաիրա Զոհրաբյանին որպես մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշման նախագիծը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր վահագն հովակիմյանը տեղեկացրեց, որ ժամը 13.10-14.10-ին տեղի կունենա Նաիրա Զոհրաբյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու հարցի քվեարկությունը:

