Արյունահեղություն կարող է լինել․ Գլխավոր շտաբը հասկանո՞ւմ է՝ ինչ է արել․ Հովսեփ Խուրշուդյան․ ՈՒՂԻՂ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Ազատ քաղաքացի» կազմակերպության հիմնադիր Հովսեփ Խուրշուդյանի հետ

–ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ի՞նչ գնահատական կտաք ԳՇ այդ հայտարարությանը:

-Սա հակասահմանադրական, հակապետական հայտարարություն էր, որովհետև Սահմանադրության 14-րդ կետն արգելում է ԶՈւ-ին՝ ներքաշվել ներքաղաքական գործընթացների մեջ և ընդհանրապես կողմնապահ լինել: Երբ որ պատերազմում պարտություն կրեցինք, բոլոր օբյեկտիվ հանգամանքները մի կողմ դրած (որ մեզ վրա գերհեզոր ուժեր էին հարձակվել, և մենք մնացինք առանց դաշնակցի), կային նաև պարտության ներքին սուբյեկտիվ պատճառներ, դրանք երկուսն էին՝ ոչ պրոֆեսիոնալիզը՝ հատկապես ռազմական ղեկավարության, և անկարգապահությունը: Եթե պրոֆեսիոնալիզմի մարմնավորումը Դավիթ Տոնոյանն էր, ապա պարզվում է, անկարգապահության միտումները, որ կային բանակում, ինքնին չէին ծնվել, դրանք էլ իրենց մարմնավորումն ունեն բարձրագույն ռազմական ղեկավարության մեջ, որը փաստորեն Օնիկ Գասպարյանն է, և նա կարող է իրեն թույլ տալ իր տեղակալին գործից ազատելու առիթով նման հակապետական կոչեր անել: Արդեն 3-4 ամիս է անցել պատերազմից, բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունեցել, Խծաբերդ ենք կորցրել՝ ռուսների հովանավորչությամբ, նոր գերիներ են վերցրել ադրբեջանցիները, և վարչապետը հայտարարել էր, որ պատասխանատու են նաև ռուսները, քանի որ իրենց պատասխանատվության գոտում է Խծաբերդը: Այդ ամենը Օնիկ Գասպարյանի համար էական հանգամանքներ չէին, բայց երբ որ հանկարծ իր տեղակալին ազատում են, որքան հասկացա՝ վարչապետի խոսքերը մեկնաբանելու համար…

-Չէ՞ր կարելի մեկնաբանել:

-Իհարկե՝ չէր կարելի, ո՞վ է ԳՇ ներկայացուցիչը, որ մեկնաբանի, այն էլ՝ հակաճառի երկրի Գերագույն գլխավոր հրամանատարի խոսքերին: Այսօր մենք ռազմական դրության պայմաններում ենք, այդ ինչի՞ են ուզում վերածել բանակը: Իրենք ասում են, որ ԳՇ-ն դիրքորոշում է հայտնում, իրենք հասկանո՞ւմ են, որ հետևանքների համար, իսկ դրանք կարող են լինել նաև ծայրահեղ ծանր, օրինակ՝ Աստված չանի, կարող է արյունահեղություն լինել, խժդժություններ, անկայունություն առաջանա պատերազմող երկրում․․․ Իրենք հասկանո՞ւմ են, որ իրենք են պատասխանատվություն կրում, քանի որ դա կարող է լինել իրենց հակասահմանադրական կոչերի հետևանքով: Իրենք հասկանո՞ւմ են, որ բանակում չի կարող միակարծություն լինել քաղաքական տարբեր հարցերում, հենց դրա համար էլ արգելվում է, որ բանակը ներքաշվի ներքաղաքական գործընթացներում, որովհետև բանակը նույն ժողովրդի մի մասն է, այնտեղ մեր ժողովրդի զավակներն են, որոնք կարող են ունենալ տարբեր քաղաքական հայացքներ, հիմա ի՞նչ, բանակում ամեն քաղաքական կուսակցության կողմնակիցները առանձին հայտարարություննե՞ր անեն, այսինքն՝ կուսակցականացնե՞նք բանակը: Հիմա Օնիկ Գասպարյանն ո՞ւմ կուսակցությունն է ընտրել՝ Վազգեն Մանուկյանի՞։ Թող հայտարարի, թե ինչ քաղաքական թիմ է ներկայացնում և թող դուրս գա բանակից:

-Կարծում եք՝ սա քաղաքական պայքարի դրսևորո՞ւմ է:

-Այո՛, իհարկե: Երևի Օնիկ Գասպարյանն իր անձնական շահերն ունի իր տեղակալի պահել-չպահելու հարցում, և հիմա, երբ հանում են, վարչապետի հրաժարականն է պահանջում: Երկրորդ տարբերակն արտաքին ուժերի միջամտությունն ու ազդեցությունն է: Իսկ եթե կա արտաքին ուժերի ազդեցություն՝ երկրի լեգիտիմ իշխանությունը փոխելու պահանջով, դա արդեն դավաճանության հոդված է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան