Սա քաղաքացիական պատերազմ հրահրելու միտում է․ Տիգրան Խզմալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 11:27
Սխալ կայանման համար տուգանք ու բալի նվազեցում կլինի. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:23
Բուլղարիայի նախագահական ընտրություններում հաղթել է ՌԴ-ի հետ երկխոսության կողմնակից Յոտովան
02.11.2026 | 11:21
«Բյուջեն երբեք շատ չի լինում». 3 տրլն 604 մլրդ դրամ եկամուտ՝ 2027-ի պետական բյուջեով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:17
Տիգրան Բարսեղյանի գոլը սկիզբ է դրել «Սլովանի» հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:06
Զինծառայությունից ազատելուց մինչև ծննդյան վկայական ու հողամասի օտարում․  կաշառքի դեպքեր են բացահայտվել, 10 անձի մեղադրանք է առաջադրվել
02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
02.11.2026 | 10:21
Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանի հետ

-ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբը պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ինչպե՞ս եք գնահատում ԳՇ այս հայտարարությունը:

-Սա պետական հեղաշրջում է, ռազմական հեղաշրջում, հայոց պատմության մեջ առաջին անգամ է բանակը միջամտում քաղաքականությանը։ Ընդ որում, հայտարարության մեջ նշվել էր նաև արտաքին քաղաքականության գործոնը, թեև նշված չէր, թե ինչ նախապատմություն ունեն ԳՇ-ն կամ այդ հայտարարությունը ստորագրողները, բայց կարելի է ենթադրել, որ քամին Հայաստանում կրկին փչում է Հյուսիսից:

-Պարո՛ն Խզմալյան, պատերազմից հետո Հայաստանում քաղաքական իրավիճակը լարված է, 16 ուժեր էին փողոցում պայքարում՝ պահանջելով վարչապետի հրաժարականը, բայց չէր ստացվում: Հիմա գործին խառնվում է ԳՇ-ն, մինչ այդ նաև Կաթողիկոսն էր նման հայտարարությամբ հանդես եկել, գիտական հաստատությունները՝ նույնպես: ԳՇ այս հայտարարությունն ի՞նչ է փոխում:

-Եկեք արձանագրենք, որ մենք այլևս ապրում ենք այլ երկրում, և այս պահին չենք կարող հստակ կանխատեսել, թե ինչ է լինելու: Դա հեղաշրջում է։ Հեղաշրջումը միշտ չէ, որ բացասական բնույթ ունի, մենք գիտենք, որ աշխարհի պատմության մեջ եղել են ռազմական հեղաշրջումներ՝ նաև դեպի ժողովրդավարություն տանող… Արձանագրենք, որ սա արդեն բանակի միջամտությամբ ռազմական հեղաշրջում է:

–Սահմանադրության 14-րդ հոդվածի 2-րդ կետում նշված է, որ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո են: ԳՇ այս հայտարարությունը պետք է որակել որպես հակասահմանադրակա՞ն:

-Որոշ առումով կարելի է դա համարել հակասահմանադրական, փաստորեն՝ դե յուրե այդպես էլ կա, բայց խնդիրն այն է, որ Սահմանադրությունը կոպտագույն ձևով խախտվել է դեռևս 120 օր առաջ՝ նոյեմբերի 9-ին, որովհետև Նիկոլ Փաշինյանը ստորագրեց կամ չստորագրեց հայտարարություն, ես դժվարանում եմ որոշել դա, ինչը, այսպես թե այնպես, միջազգային պայմանագիր էր, և դրա արդյունքում երկրի սահմանները փոխվեցին և շատ ու շատ բան փոխվեց: Այն պետք է վավերացվեր ԱԺ-ում, մինչդեռ դա տեղի չի ունեցել, և վարչապետը համարվում է Սահմանադրությունը խախտած, իշխանությունը չարաշահած մարդ… Այսինքն՝ հեղաշրջումը սկսվել էր նոյեմբերի 9-ին, և հիմա մենք տեսնում ենք այդ հեղաշրջման կա՛մ հերթական փուլը, կա՛մ ավարտական:

–Պարո՛ն Խզմալյան, թե՛ Նիկոլ Փաշինյանն է իր աջակիցներին հրավիրել Հանրապետության հրապարակ, թե՛ 16 ուժերը՝ Ազատության հրապարակ: Դուք արյուն թափվելու վտանգ տեսնո՞ւմ եք:

-«Ազգային ժողովրդավարական բևեռ»-ը պատրաստվում է հայտարարություն տարածել այն մասին, որ սա քաղաքացիական պատերազմ հրահրելու միտում է: Մենք կոչ ենք անում խաղաղ լուծում գտնել, ոչ մի դեպքում չօգտագործել ժողովրդական զանգվածներին և պահպանել ժողովրդավարությունը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան