«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիմնադիրն իր համերաշխությունն է հայտնել պատերազմից տուժածներին

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Հայտնի մարդասեր եւ բժիշկ Բեռնարդ Քուշները Հայաստան է ժամանել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հրավերով, որը շարունակում է Հայաստան եւ Արցախ հրավիրել աշխարհի մարդասիրության ոլորտի առաջատարներին՝ ուսումնասիրելու տեղի բնակչությանն օգնելու եւ Արցախի միջազգային կարգավիճակին նպաստելու նոր հնարավորություններ:

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիմնադիր, Ֆրանսիայի նախկին արտգործնախարար եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Բեռնարդ Քուշներին ուղեկցում են մարդասիրության ոլորտի գործիչներ՝ «Միջազգային համերաշխություն» (Solidarités International) կազմակերպության հիմնադիր Ալան Բուանեն եւ Ֆրանսիացի հետազոտողների միության (Société des Explorateurs Français) նախկին նախագահ Պատրիս Ֆրանսեսկին: Միասին նրանք հնարավորություն կունենան առավել հանգամանալից ծանոթանալու «Ավրորայի» աջակցությամբ իրականացվող տարածաշրջանային մարդասիրական նախագծերին, որոնք նպաստում են ձեռներեցության զարգացմանը, վերականգնում են ենթակառուցվածքները եւ խթանում տնտեսությունը:

«Ես երախտապարտ եմ Հայաստան եւ Արցախ այցելելու հնարավորության համար եւ արտահայտելու իմ համերաշխությունը պատերազմից տուժածներին»,- ասաց բժիշկ Քուշներն:

Բեռնարդ Քուշները համահիմնադրել է Նոբելյան մրցանակի արժանացած «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը 1971-ին, իսկ 1980-ին համահիմնադրել է «Աշխարհի բժիշկներ» կազմակերպությունը: Նա մարդասիրական աշխատանքներ է կազմակերպել Սոմալիում, Սալվադորում, Լիբանանում եւ Վիետնամում: 2018 թ. պարոն Քուշները միացավ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին, որի կազմում են Նոբելյան դափնեկիրներ, նախկին նախագահներ, հայտնի քաղաքական գործիչներ, ականավոր մարդասերներ եւ մեծահամբավ իրավապաշտպան ակտիվիստներ: Նրանք մեծարանքի են արժանացնում մերօրյա հերոսներին այն բացառիկ ազդեցության համար, որ նրանք իրենց գործողություններով ունեցել են մարդկային կյանքի պահպանման եւ մարդասիրությունն առաջ մղելու գործում։

Հայաստան ժամանելուց հետո պարոն Քուշներն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին: Հաջորդ օրը պատվիրակությունն ուղեւորվեց Արցախ՝ հայտնելու իրենց համերաշխությունը եւ աջակցելու տեղի մարդասիրական ջանքերին, այդ թվում՝ նրանց, որոնք իրականացվում են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության աջակցությամբ:

Ստեփանակերտում պարոն Քուշները եւ մյուս հյուրերն այցելեցին Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն՝ հանդիպելու բուժում ստացող վիրավոր զինվորներին: «Ավրորան» աջակցում է կենտրոնի ենթակառուցվածքային բարելավմանն «Ավրորան՝ Արցախին» ծրագրով: Այն ուղղված է այնպիսի նախագծերի աջակցությանը, որոնք օժանդակում են եւ խթանում սոցիալական երկարաժամկետ զարգացումը տարածաշրջանում: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն արդեն 581.740 ԱՄՆ դոլար (300.660.500 դրամ) է տրամադրել տեղական եւ միջազգային 57 նախագծի, որոնք իրականացվում են բազմաթիվ գործընկերների հետ:
«Ես տպավորված էի Լեդի Քոքսի անվան կենտրոնի փիլիսոփայությամբ՝ ամբողջ ընտանիքն ու միջավայրը ներգրավելու բուժական պրոցեսում: Մթնոլորտն այնտեղ հանգիստ էր եւ դրական: Ես ուրախ եմ, որ «Ավրորան» աջակցում է այս կառույցին, որի կարիքն Արցախն այնքան շատ ունի»,- ասաց բժիշկ Քուշներն Արցախ կատարած այցից հետո:

Փետրվարի 24-ին Քուշների գլխավորած պատվիրակությունը շրջեց Ստեփանակերտի այն շրջաններում, որոնք ամենաշատն էին տուժել պատերազմից: Նրանք զրուցեցին «Ավրորայի» աջակցությամբ իրականացվող նախագծերի ներկայացուցիչների հետ, այդ թվում HALO Trust-ի, որը քաղաքացիական տարածքները մաքրում է կլաստերային ռումբերից եւ այլ պայթուցիկներից՝ ստեղծելով անվտանգ տարածք տեղահանված արցախցիների վերադարձի համար:

«Մարդիկ այստեղ շատ լավ գիտեն, որ իրենց գոյությունն, առաջին հերթին, կախված է անվտանգ միջավայրից: Եվ մենք հիմա հասկանում ենք, թե որքան կարեւոր է ստեղծել այնպիսի առողջապահական ենթակառուցվածք, որը կհամապատասխանի այս ուժեղ ու քաջ մարդկանց կարիքներին»,- Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցից դուրս գալիս ասաց պարոն Բուանեն:
Երեւան վերադարձի ճանապարհին հյուրերը կայցելեն Դիլիջանի միջազգային դպրոց եւ կշրջեն քաղաքում: Մինչեւ այցն ամփոփելը՝ ուրբաթ օրը պարոն Քուշները ծրագրում է մասնակցել քննարկման Երեւանի պետական բժշկական համալսարանում եւ այցելել Մատենադարան: