ՀՀ ՄԻՊ-ը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. Դատապարտելի, հակաիրավական է բռնության ցանկացած դրսևորում՝ անկախ նրանից, թե ով է իրականացրել կամ ում նկատմամբ կամ ով ինչ հայացքներ ու համոզմունքներ ունի: Մարդու իրավունքների պաշտպանն արդեն տևական ժամանակ անընդհատ զգուշացնում է, որ միմյանց վիրավորելը, պիտակավորելը, բռնության կոչեր հնչեցնելը սոցիալական ցանցերից իրական կյանք տեղափոխվելու իրական սպառնալիք է դարձել։ …

