ԱՄՆ-ը ծրագրել էր սպանել Էրդողանին և Թուրքիայում իշխանության բերել «Էգ գայլին». հույն թուրքագետ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Հույն թուրքագետ, Կանադայի Օտտավա համալսարանի պրոֆեսոր Դիմիտրիս Կիչիկիսը հունական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիա-Արևմուտք հարաբերություններին. գրում է ermenihaber-ը:

Կիչիկիսը նշել է, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունից» (AKP-ԱԶԿ) և աջակողմյան «Ազգայնական շարժում կուսակցությունից» (MHP-ԱՇԿ) կազմված «Ժողովուրդ» (Ջումհուր-Cumhur) դաշինքը հիմա մարտահրավեր է նետել Արևմուտքին:

Նրա խոսքով՝ այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման քաղաքական թևը համարվող MHP-ի առաջնորդ Դևլեթ Բահչելին Արևմուտքից անկախ լինելու համար պահպանում են իրենց դաշնակցային հարաբերությունները:

Կիչիկիսի համոզմամբ՝ Էրդողանին առայժմ հաջողվել է չեզոքություն պահպանելով Թուրքիային «փրկել» Արևմուտքից: Նա օրինակ է բերել Եգիպտոսի երկրորդ նախագահ Գամալ Աբդել Նասերի՝ Արևմուտքի նկատմամբ կիրառած չեզոքության քաղաքականության փորձը՝ նշելով, որ այն ձախոխվել է և հույս է հայտնել, որ Էրդողանը նույնպես այդ չեզոքությամբ կձախողի, քանի որ հեշտ չէ դուրս գալ Արևմուտքի դեմ:Թուրքագետի պնդմամբ՝ երբ ինքը 2016թ. գտնվում էր Թուրքիայում, տեղեկություն ուներ, որ ամերիկացիները փորձել են Ինջիրլիքի ռազմաբազայից մահափորձ կազմակերպել Էրդողանի դեմ: Նա նաև հայտնել է, որ Օբամայի վարչակազմը ծրագրել էր Էրդողանին վերացնել և Թուրքիայում իշխանության բերել «Էգ գայլին»:
«Էգ գայլ» ասելով պրոֆեսորը նկատի ունի Թուրքիայում ընդդիմադիր, ազգայնական «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեներին:
Նա նաև հայտնել է, թե ինչու է ամերիկյան վարչակազմը ցանկացել Աքշեներին բերել իշխանության։ Պատճառն այն է, որ վերջինս աջակցում է ԱՄՆ-ին՝ ի տարբերություն Էրդողանի, որը լրիվ հակառակն է անում:

Թուրքագետը, ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենին համարելով ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի շարունակությունը, համոզմունք է հայտնել, որ Բայդենը նունպես մահափորձ կկազմակերպի Էրդողանի դեմ, քանի որ Օբաման փորձել էր վերացնել վերջինիս: