Ադրբեջանում առանց ժողովրդավարական բարեփոխումների երկարատև խաղաղությունն անհնար է․ HRF-ի անդրադարձը Արցախյան պատերազմին

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Human Rights Foundation-ն անդրադարձել է Արցախյան 44-օրյա պատերազմին։ Հոդվածագիր Ալեքսանդր Սիկորսկին գրում է, որ պատերազմում Ադրբեջանի հաղթանակից հետո, այդ երկրի կառավարությունը պատասխանատու է պահպանել խաղաղությունն ու պաշտպանել իր ղեկավարած ժողովրդին, բայց թեև բռնությունները մեղմացել են, Ադրբեջանի բռնապետական ռեժիմը քայլեր չի ձեռնարկել՝ մեղմելու էթնիկ լարվածությունը։

Խնդրի մի մասը բուն ավտորիտարիզմն է։ Ըստ հեղինակի՝ երկարատև խաղաղությունն անհնար է՝ առանց Ադրբեջանում ժողովրդավարական բարեփոխումների։

Սիկորսկին խոսում է նաև պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմից իրագործված ռազմական հանցագործությունների մասին՝ նշելով, որ լուսանկարների ու տեսանյութերի մեծ հոսքը փաստագրել է զինվորների կողմից մարդու իրավունքների խախտումները։

«Ամենասարսափելի երկու տեսանյութերում կարելի է տեսնել՝ ինչպես են ադրբեջանցի զինվորները գլխատում հայ գերիներին։ Չնայած երկու կառավարությունները խոստացել են հայտնաբերել ու հանցագործներին պատասխանատվության ենթարկել, սակայն Ադրբեջանը մեղադրանքներն արդեն կեղծ է որակել և, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանն անկախ լրագրողներին չի թողնում զգայուն տարածքներ՝ դժվարացնելով ապացույցների հավաքագրումը։ Երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են մարդու իրավունքների խախտման մեջ, սակայն հիմա Ադրբեջանը, որպես հաղթող կողմ, ինքն է պատասխանատու խաղաղության հաստատման համար»,- գրում է հեղինակը։

Նա նաև նշում է, որ հայերը բոլոր իրավունքներն ունեն՝ սկեպտիկ վերաբերվելու Ադրբեջանի կողմից իրենց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի մասին հայտարարություններին։

«Մեծ թվով ադրբեջանցի զինվորների համար նորմալ է տեսագրել դաժանությունները, բացի այդ էլ՝ Ադրբեջանում լայն տարածված է այդ դաժանությունների ժխտումը։ Սակայն Ադրբեջանում սա միակ դեպքը չէ։ 2012 թվականին, օրինակ, ադրբեջանցի սպան, որը Բուդապեշտում կացնով սպանել էր հայ սպային, արտահանձնվեց ու նրան ընդունեցին հերոսի պես»,- գրում է Սիկորսկին։

Հոդվածում նշվում է, որ գուցե խաղաղության հասնելու համար խոչընդոտը հենց Ադրբեջանի կառավարությունն է, բռնապետական ռեժիմը, որը չի հարգում մարդու իրավունքները՝ նույնիսկ իր սեփական քաղաքացիների։ Քննարկումներն էլ՝ Լեռնային Ղարաբաղում հայերի ինքնավարության բարձրացման վերաբերյալ, բախվում են այն փաստին, որ ոչ ոք Ադրբեջանում, ռեժիմից բացի, վերահսկողություն չունի ներքին քաղաքականության մեջ, և Ադրբեջանի կառավարության վերջին գործողություններն ու հռետորաբանությունը Լեռնային Ղարաբաղի հայերի հետ խաղաղ գոյակցության մասին լավ բան չեն ասում։

Հեղինակի կարծիքով՝ ժողովրդավարական բարեփոխումներն Ադրբեջանում անհրաժեշտ են՝ տարածաշրջանի հետագա խաղաղության համար։

«Ճակատամարտում հաղթանակը Ալիևին հայտնի է դարձրել։ Պատերազմի ժամանակ նրա ելույթները դարձել են հայտնի, հաղթանակի շքերթի պատկերները տարիներ շարունակ կօգտագործվեն ռեժիմի պրոպագանդայի կողմից։ Անհանգստություն է առաջացնում այն, որ ընդդիմության որոշ անդամներ, արձագանքնելով Ալիևին, պնդում են, որ կառավարությունը պիտի առաջ գնար ու գրավեր ամբողջ Լեռնային Ղարաբաղը, նույնիսկ՝ ամբողջ Հայաստանը»,- ասվում է հոդվածում։

Հեղինակի պնդմամբ՝ ինչպես Ալիևն է ասում հաղթական իր խոսքում, որ Ադրբեջանը ուզում է երկարատև խաղաղություն, միջազգային իրավունքի ու արդարության ուղի, ուրեմն նրա կառավարությունը ժողովրդավարական բարեփոխումներ պիտի իրականացնի։ Ըստ Սիկորսկիի՝ որքան էլ դժվար լինի, դա միակ ճանապարհն է՝ տարածաշրջանում վերջնական խաղաղություն հաստատելու համար։

 

Էմմա Չոբանյան