Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունը հավաստի հաղորդումներ է ստացել Ստամբուլում և մյուս քաղաքներում ԱՄՆ քաղաքացիների և օտարերկրյա քաղաքացիների դեմ հավանական ահաբեկչությունների և առևանգումների մասին: Այս մասին հայտնում են Թուրքիայում ԱՄՆ դեսպանության պաշտոնական կայքէջում։ ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում ավելի մեծ զգոնություն ցուցաբերել այն վայրերում, որտեղ կարող են լինել ամերիկացիների կամ օտարերկրացիների կուտակումներ, այդ թվում նաև գրասենյակային շենքերում …

