ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Մենք ընդդիմություն չունենք. այն պետք է կառուցող լինի, ոչ թե քանդող. Հաղթանակ Շահումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

«Դիմացինին սևացնելով՝ սպիտակ չես դառնա, ես չեմ ընդունում այն թշնամանքը, որ կա մեր երկրում: Եթե կա օրենք, թող գործի, բայց հարաբերությունները չպետք է դառնան շուկայական, մեկը մյուսին չպետք է վարկաբեկեն»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը` անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոխադարձ որակումներին` «կապիտուլյանտ» և «մերժված»:

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, մասնավորապես՝ «Հայրենիքի փրկության շարժմանը», մեր զրուցակիցը նկատում է՝ ծայրահեղ մոտեցումներն ավելի են սրելու հակասությունները հանրության շրջանում։

«Անգամ եթե կա չարիք մեր իրականությոնում, այդ չարքիը չպետք է դառնա սնունդ՝ հակասություններ սերմանելու համար: Մենք ընդդիմություն չունենք. այն պետք է կառուցող լինի, ոչ թե քանդող: Այսօրվա ընդդիմությունը գնում-հարձակվում է պետական կառույցների վրա, փողոցում հրահրում է անկարգություններ, աղբ է շաղ տալիս աջ ու ձախ. դա ինձ համար ընդունելի չէ… Ասում են՝ սրան հանենք, նրան դնենք, բայց որևէ հուսադրող ծրագիր, մտահղացում չկա»,- հավելում է նա:

Շահումյանի խոսքով՝ այսօր մենք աջ ու ձախ թշնամիներ ենք փնտրում. կարելի է կարծել, թե պատմականորեն մեր թշնամիները քիչ են. «Ընդդիմությունը պետք է պայքարի իշխանության անօրինականությունների դեմ, ոչ թե ժողովրդին թշնամացնի: Այսօր մեր ժողովուրդը բաժանված է խմբերի, անգամ նույն ընտանիքում կարելի է տեսնել «Սարոյան եղբայրների» հարաբերություններ»:

Հաղթանակ Շահումյանի կարծիքով՝ մտավորականության դերը պետք է լինի հանրության շրջանում համերաշխության հաստատումը. «Ինձ համար անընդունելի են առանձին մտավորականների հավաքները։ Ամեն մեկը մի բևեռի է պաշտպանում, այնինչ մեր երկիրը մի մեծ ընտանիք է, և բոլորս պետք է մեր անձնական վրդովմունքը մի կողմ թողնելով՝ անկախությունը փնտրենք երկրի զարգացման մեջ»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան