ՌԴ-ն մեզ դավաճանել է, բայց մենք շնորհակալ ենք․ դահիճը մեզ մեղադրում է վատ կռվելու մեջ․ Ազատ Արշակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:57
100 տոկոսով անբարեխղճություն է. Վահագն Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Գերագույն խորհրդանի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի հետ

-Պարո՛ն Արշակյան, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարում է, որ «Թուրքիան համարժեք կարձագանքի Հայաստանի դրական քայլերին»։ Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հայտարարել էր, որ «այլևս պատճառ չկա, որ Թուրքիան Հայաստանի նկատմամբ շրջափակում կիրառի»։ Ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի արձագանքը։

-Իր շահերին հետամուտ պետություն պետք է դառնա Հայաստանը։ Մենք ունենք ազգային և պետական շահեր, դա բարդ է։ Շատ քիչ էթնոսներ կան աշխարհում, որ ազգայինն ու պետականը երբեմն չեն համընկնում։ Դրանք ոչ միայն տարբեր են, այլ նաև իրար հետ չեն համընկնում։ Ասենք՝ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները նախևառաջ մեր միլիոնավոր հայրենակիցների՝ արևմտահայության շահերն են։ Թուրքիա ասելով՝ հասկանում ենք արտաքսված, կողոպտված մեր հայրենակիցներին։

-Թուրքիան մեր մտքում ասոցացվում է անցյալի իրադարձությունների հետ, և ո՛չ ապագայի։ Այսինքն՝ պատմությո՞ւն ենք վերադառնում։

-Այո՛, Թուրքիա ասելիս մենք հասկանում ենք են մեր հարազատին, բարեկամին, որ արտաքսված է Թուրքիայից, կողոպտված է։ Եթե Հայաստանի Հանրապետության շահը պահանջում է բարիդրացիական հարաբերություններ հարևանների հետ՝ առանց պայմանների, ազգային շահը պայման է պահանջում՝ հայրենազրկում է եղել։ Ինչքա՞ն պետք է Կրասնոդարում կամ Կալիֆորնիայում մեր քույրն ու եղբայրը ապրեն, ինչքա՞ն։ Այ՝ դա է առաջանում։ Այսինքն՝ Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ հարաբերվելիս մենք ուզում ենք իմանալ՝ Բաքվի, Շահումյանի, Գանձայի հայերն ինչքա՞ն պետք է օտարության մեջ ապրեն, կարո՞ղ են վերադառնալ իրենց տներ, թե՞ ոչ, դա է խնդիրը։

-Այս պատերազմում հայ-ռուսական դաշինքը հանձնե՞ց քննությունը։ 2013-ին Սերժ Սարգսյանը, երբ Հայաստանը Մաքսային միություն, ապա՝ ԵՏՄ մտցնելու ճանապարհով էր գնում, տնտեսականից զատ՝ դա նաև պատճառաբանում էին անվտանգության ապահովմամբ։

-Այդ ժամանակ, երբ Սերժ Սարգսյանն անում էր այդ հայտարարությունը, նա փափախ էր դրել գլխին և տրեխներ էր հագել։ Շատ հնարավոր է՝ նաև ծիրանի կորիզներից հուլունքներ ուներ։ Այսինքն՝ նա գավառամիտ էր, չկա այդպիսի բան, կա անվտանգության մի համակարգ՝ դա Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության կանոնադրությունն է։ Բոլոր մյուս կազմակերպությունները՝ տնտեսական, ռազմական, խաբկանք են։ Դա ռուսական իմպերիա է, Ռուսաստանի մականուններն են՝ СССР, СНГ, ОДКБ, դրանք, ինչպես քրեական աշխարհում ընդունված է՝ «կլիչկա են», ինքը թաքնվում է աընդհատ ինչ-որ բանի տակ։

-Բայց Հայաստանն իր անվտանգությունը, ներառյալ՝ Ղարաբաղը, հույս էր դրել դրանց վրա։

-Նրանք, ովքեր դրա վրա հույս են դնում, փափախ են դնում գլխներին, տրեխներ են հագնում, Գիքորի կարգավիճակ են ստանում, իրենց դնում են քաղաքական ապուշի տեղ, ասում են՝ աղքատ լինելն ավելի լավ է, քան հարուստ, ազատ լինելն ավելի վատ է, քան ճորտ լինելը։ Երբ խոսում ենք դրա մասին, մարդիկ, որոնք գովազդում էին ԵՏՄ-ն, հայտարարում էին, որ աղքատների միության մեջ լինելը և հումքահանքային տնտեսություն ունենալը Հայաստանի համար ավելի լավ է, քան թե ազատ, առաջադեմ և հարուստ լինելը։

-Հայաստանը ռազմական մեծ պոտենցիալ ունեցող Ռուսաստանին ընդունել է իբրև դաշնակից, անդամակցել ենք ՀԱՊԿ-ին, ԵՏՄ-ին, բայց արի ու տես՝ այդքանով հանդերձ, պատերազմում չհաղթեցինք, ողբերգական ավարտ ունեցավ։ Ավելին՝ ՀՀ վարչապետն ու պաշտպանության նախկին նախարարը ՌԴ-ին շնորհակալություն հայտնեցին աջակցության համար։ Ինչպե՞ս սա ընկալել։

-Կեղծում են, որ չգիտեն՝ Ռուսաստանը թերացել է որպես դաշնակից։ Դա տգեղ է։ Մեզ լքել են, մեզ դավաճանել են, մեզ չեն օգնել, և մենք ասում ենք «շնորհակալություն»։ Երբ որ Եղիշե Չարենցին, Բակունցին, Զապել Եսայանին սպանում էին, մերոնք էլի ասում էինք «շնորհակալություն»։ Մինչև հիմա մենք չգիտենք՝ Խաչատուր Աբովյանն ինչ եղավ, բայց ասում ենք՝ «շնորհակալություն»։

-Դա անկե՞ղծ «շնորհակալություն» է, թե՞ զոհի հոգեբանության արդյունք։

-Ես Ձեզ ասում եմ՝ մենք գո՞հ ենք, որ Եղիշե Չարենցին սպանեցին, մենք շնորհակալություն ենք ասում։ Մենք որպես տոն ենք նշում դահիճների օրը։ Մեզ՝ երբ ես երիտասարդ էի, իմ պատանեկության տարիներին Հայաստանի կործանման՝ օկուպացիայի օրը դրոշներով, փուչիկներով, աղաղակներով, երթերով հանում էին քաղաքի կենտրոն, դահիճի՝ Լենինի արձանի մոտից մեզ քայլեցնում էին ու մենք ասում էինք «շնորհակալություն»։ Հիմա դա շարունակվում է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան