Քաղաքական- պետական խորհրդակցությունների միջոցով հաղթահարե՛լ վարչապետական ճգնաժամը. «Ժառանգություն»  կուսակցություն հայտարարությունը

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

«Ժառանգություն»  կուսակցությունը հայտարարություն է տարածել.

Նոյեմբերի 9-ից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միանձնյա ստորագրեց  եռակողմ հայտարարությունը՝ ի խախտումն ՀՀ գործող իրավակարգի՝ սպասված հրադադարի անհիմն ուշացումով և ՀՀ-ի ու Արցախի համար վտանգաբեր պայմաններով, արդեն պարզ էր, որ պետության ներքին ու արտաքին քաղաքականությունը տապալած վարչապետը պետք է հեռանա իր կառավարությամբ հանդերձ:

Ցավոք, «Ժառանգության» առաջարկները օրենսդրական ճանապարհով լուծելու խորքային ճգնաժամը և ՀՀ-ում սահմանադրական կարգի վտանգումը հաղթահարելու չգործեցին, պետական և ազգային ողջամտության ձայնին ակնաջալուր չեղան պատկան մարմինները. ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստ չգումարեց ռազմական դրությունը վերացնելու և Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ ընտրելով նոր վարչապետ և կառավարություն:

«Ժառանգությունն» այսօր արձանագրում է, որ վարչապետի արդեն անկառավարելի դարձած քայլերի և գործողությունների պատճառով Հայոց պետականությունը ցնցակաթվածի մեջ է, իր կողմնակիցներին ընդդիմադիրների դեմ դուրս բերելու, թիմակիցների միջոցով բարձրաձայնած «կրակելու» սպառնալիքների պարագայում անհրաժեշտ է անհապաղ չեզոքացնել օրհասական վտանգը իրավաքաղաքական ճանապարհով: Քաղաքացիական պատերազմի բռնկման և խաղաղ ցուցարարների դեմ բիրտ ուժ կիրառելու բոլոր հետևանքների միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյան կլինի, նրա հրաժարականը և քաղաքական խորհրդակցություններն այլընտրանք չունեն:

«Ժառանգությունը» կոչ է անում ՀՀ նախագահին, ՀՀ ԱԺ-ին, խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցություններին, ռազմաքաղաքական ղեկավարությանը, հանրային ուժերին շտապ համախմբվելու, խորհրդակցությունների միջոցով հաղթահարելու վարչապետական ճգնաժամը: Հայաստանի և Արցախի պետական ու ազգային շահերն անսակարկելի են ու բացարձակ գերակա:

 

«Ժառանգություն» կուսակցության վարչություն

25.02.2021