Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը թշնամական ուժերին զգալի կորուստներ պատճառելու և առաջխաղացման փորձերը ձախողելու համար պարգևատրման է ներկայացրել մի խումբ զինծառայողների: ՊԲ-ն հայտնում է, որ հմուտ ու կազմակերպված գործողությունների, ճշգրիտ հաշվարկների շնորհիվ փոխգնդապետ Ալեքսեյ Կամոյի Դավթյանը կարողացել է մեծաթիվ կորուստներ պատճառել թշնամական ուժերին և հրետանու հասցեական կրակով նպաստել վերջինիս առաջխաղացման փորձերը կանխելուն: Ներկայացված է «Մարտական խաչ» …

