Տաջիկստանի գործող նախագահ Էմոմալի Ռահմոնը հաղթել է երկրի ղեկավարի ընտրություններում։ Այս մասին հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Բախտիյար Խուդոերզոդան, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ ԿԸՀ տվյալների համաձայն՝ Ռահմոնի օգտին քվեարկել են ընտրողների 90․92%-ը։ Հանձնաժողովի տվյալներով՝ Ռուստամ Լաթիֆզոդան՝ Ագրարային կուսակցությունից, ստացել Է 3․03%, Աբդուխալիմ Գաֆֆորզոդան՝ Սոցիալիստական կուսակցությունից՝ 1․49%, Ռուստամ Ռահմատզոդան` Տնտեսական բարենորոգումների կուսակցությունից՝ 2.19% և Միրոջ …