Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանի երդման արարողությունը։ Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորին և հաջողություններ մաղթել մասնագիտական գործունեության մեջ. «Մեր երկրի համար այս դժվարին օրերին այն պատասխանատու գործունեությունը, որ սկսելու եք այսօրվանից, շատ կարևոր է: Հույս ունեմ՝ Ձեր պարտականությունները …

