Ազգային ժողովում քննարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Կառավարության ներկայացրած օրինագծով առաջարկվում է տույժեր սահմանել Հայաստանի ողջ տարածքում հայտարարված ռազմական դրության սահմանափակումները խախտելու համար: Առաջարկվող փոփոխություններով, ի թիվս այլ սահմանափակումների, արգելվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց գործողությունները քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի …