Իրավիճակին ավելի լավ տիրապետում են մեր խաղաղապահները․ Զախարովան՝ ռազմագերիներին վերադարձնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ՀՀ-ում ստեղծված իրավիճակին,  խոսել է  զոհվածների աճյունների որոնման աշխատանքների դադարեցման մասին ու Իլհամ Ալիևի կողմից իբրև թե բոլոր ռազմագերիներին վերադարձնելու հայտարարության մասին։ Զախարովան այս հարցերի պատասխանները ստանալու համար խորհուրդ է տվել դիմել տեղում աշխատող ռուս խաղաղապահներին, ովքեր ըստ նրա՝ ավելի լավն են տիրապետում իրավիճակին։

«Իրավիճակին ավելի լավ տիրապետում են մեր տեղում աշխատող խաղաղապահները, այնպես որ խորհուրդ կտամ դիմել նրանց։  Մեր տեղեկություններով՝ անցյալ տարվա նոյեմբերի 13-ից ի վեր փոխանցվել է 1684 զինծառայողի մարմին.  հայկական կողմին է փոխանցվել 1374-ը, ադրբեջանական կողմին՝ 310-ը»,- հայտարարել է Զախարովան։

Անդրադառնալով ՀՀ-ում ստեղծված իրավիճակին, վերջինս այն որակել է որպես  ՀՀ ներքին գործ և նշել, որ այդ մասին արդեն իսկ բավականին հայտարարություններ են հնչել ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։

Պատասխանելով Ալիևի՝ իբրև թե բոլոր հայ ռազմագերիներին հայկական կողմին վերադարձնելու հայտարարությանը՝ Զախարովան կրկին խորհուրդ է տվել դիմել տեղում աշխատող ռուս խաղաղապահներին, ովքեր ամեն օր աշխատում են այդ ուղղությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տաթև Ֆռանգյան