Նախագահին ասացի՝ եթե իշխանության գործելաոճն այսպես շարունակվի, ռադիկալացումն անխուսափելի է. Աբովյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 11:27
Սխալ կայանման համար տուգանք ու բալի նվազեցում կլինի. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:23
Բուլղարիայի նախագահական ընտրություններում հաղթել է ՌԴ-ի հետ երկխոսության կողմնակից Յոտովան
02.11.2026 | 11:21
«Բյուջեն երբեք շատ չի լինում». 3 տրլն 604 մլրդ դրամ եկամուտ՝ 2027-ի պետական բյուջեով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:17
Տիգրան Բարսեղյանի գոլը սկիզբ է դրել «Սլովանի» հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:06
Զինծառայությունից ազատելուց մինչև ծննդյան վկայական ու հողամասի օտարում․  կաշառքի դեպքեր են բացահայտվել, 10 անձի մեղադրանք է առաջադրվել
02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
02.11.2026 | 10:21
Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
Բոլորը

«Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ խոսակցությունը վերաբերել է ներքաղաքական իրավիճակին, մեր տեսլականին և նախագահի տեսլականին»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:

Պատգամավորը հավելեց, որ ԲՀԿ դիրքորոշումը չի փոխվել. իշխանությունը պետք է հեռանա: «Պետք է ամեն ինչ անել, որ իրավիճակը ապաէսկալացվի, իսկ դրա միակ տարբերակը իշխանությունների անհապաղ հեռանալն է»:

«Տեղի ունեցողը դասական քաղաքական՝ ընդդիմություն-իշխանություն պայքար չէ, հայ ազգը իշխանությանն ասում է՝ դու մեզ խաբել ես, չես արդարացրել մեր սպասումները, ավելին՝ թուրքին հասցրել ես Հայաստանի դուռը, հեռացի՛ր»,- նշեց Աբովյանը՝ հավելելով, որ Փաշինյանի աջակիցների թիվը 50 անգամ նվազել է:

«Կարծում եմ՝ նախագահի հանդիպման նպատակը քաղաքական ուժերին լսելն էր, հասկանալը՝ արդյո՞ք ավելի ռադիկալ է դառնում իրավիճակը: Նախագահին ես ասացի, որ եթե իշխանության գործելաոճն այսպես շարունակվի, ռադիկալացումն անխուսափելի է՝ իշխանության կողմից: Իշխանությունը պետք է հեռանա, բայց իրենք տանում են ցնցումների»,- ասաց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: