Գեներալների համբերության բաժակը լցվեց. հասկացան՝ Փաշինյանի կամակատարն էին, բայց իրենց «փուռն է տալիս»․ Արա Պապյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:36
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2026» միջազգային համաժողովը. ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:29
Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին և աղոթել Հայաստանի ու ԱՄՆ-ի խաղաղության համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Արա Պապյանի հետ 

-Պարո՛ն Պապյան, երեկ Հայաստանում աննախադեպ բան տեղի ունեցավ՝ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբը վարչապետի հրաժարական պահանջեց։ Ո՞րն է պետական երկու ինստիտուտների բախման պատճառը։

-Պիտի հիշենք և շեշտենք, որ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբը պատասխանատու է երկրի անվտանգության համար։ Նիկոլ Փաշինյանի քայլերն արդեն տևական ժամանակ վտանգում են երկրի անվտանգությունը։ Այսինքն՝ նրա շատ հայտարարություններ, շատ գործողություններ փոխանակ ուժեղացնեն, ամրապնդեն երկիրը, թուլացնում են։ Բնականաբար՝ Գլխավոր շտաբը, ունենալով որոշակի հստակ սահմանադրական պարտականություններ, մտահոգություններ ունի, և դա արտահայտվեց այս հայտարարության ձևով։

-ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի կողմից հայտարարություն կատարելը ծանրակշիռ է՝ ի տարբերություն այլ ինստիտուտների։ Ճի՞շտ հաշվարկված հայտարարություն էր։

-Բնականաբար, ցանկացած ռազմական ղեկավարության հայտարարություն ավելի լուրջ է, մանավանդ՝ Հայաստանում, որտեղ բանակն ունի որոշակի առանձնահատուկ կարգավիճակ՝ այն էլ այս պատերազմից հետո, այն էլ ռազմական դրության ժամանակ, որ այսօր ունենք։ Բայց մյուս տարբերակը ո՞րն է, անտարբե՞ր մնա Գլխավոր շտաբը և զինվորականությունը, վիճակն ավելի՞ բարդանա։

-Բայց Սահմանադրության 14-րդ հոդվածի 2-րդ կետն արգելում է Զինված ուժերին խախտել քաղաքական չեզոքությունը։ Հակասահմանադրական չէ՞ ՀՀ ԶՈՒ Գլխավոր ուժերի հայտարարությունը։

-Սահմանադրությունը, եթե օգտագործենք Նիկոլ Փաշինյանի բառը, Սերժի հագով կարած կոստյում է, որը բավականին թերություններ և իրարամերժ դրույթներ ունի։ Այդ կետը, համաձայն եմ, այդպես է։ Նույն Սահմանադրությունը Զինված ուժերի վրա անվտանգության պարտականություն է դրել, հիմա եթե վտանգվում է երկիրը, ի՞նչ պետք է անի, մնա անտարբե՞ր։

-Զինված ուժե՞րը պետք է ներքին անվտանոգւթյունն ապահովեն՝ կա ոստիկանություն և ԱԱԾ, որոնց վրա է դրված այդ գործառույթը, իսկ Զինուժը ՀՀ արտաքին սահմաններն ու անվտանգությունն է ապահովում։

-Երկրի անվտանգության մասին է արդեն խոսքը գնում, ի վերջո՝ Սյունիքի վտանգված լինելը ներքին անվտագնության խնդիր չէ, դա առավելապես արտաքին անվտանգության խնդիր է։

-Գլխավոր շտաբը կարող է Սյունիքի անվտանգության ապահովմամբ զբաղվել, ի՞նչ գործ ունեն վարչապետի դեմ պայքարի հետ։

-Հնարավոր չէ, դա այս վարչապետի օրոք հնարավոր չէ։

-Դուք հայտարարեցիք, որ վտանգում է Նիկոլ Փաշինյանը երկիրը։ Կբերե՞ք փաստեր։

-Տեսեք ինչ է տեղի ունենում։ Ասում է՝ ես գլխավոր հրամանատարն եմ և ինչ-որ հանձնարարականներ է տալիս, բայց հաջողություններն իրենց է վերագրում, իսկ անհաջողությունները դնում է բանակի վրա։ Դա բնորոշ է Նիկոլ Փաշինյանին և միշտ է բնորոշ եղել։ Իմ կարծիքով՝ համբերության բաժակը լցվեց գեներալների, երբ իրենք հասկացան՝ եղել են Նիկոլ Փաշինյանի․․․ չեմ ուզում վիրավորական բառն օգտագործել, բայց ըստ էության էդ է՝ կամակատարը, հանձնարարությունները կատարելով, բայց էսօր․․․ խորհրդարանի տերմինաբանությունն օգտագործած՝ «փուռն է տալիս իրենց»։ Այստեղ զինվորականության մոտ ինքնապաշտպանական բնազդ գործեց՝ հասկացան, որ բանակն է ջախջախվում։ Բանակը շատ զգայուն ոլորտ է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան