Արցախի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին
Հասարակություն
28.02.2021 | 15:00Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 28-ին, Սումգայիթի ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ, այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Ինչպես տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը, Արայիկ Հարությունյանին ուղեկցել են ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և պաշտոնատար մի խումբ այլ անձինք: