Պատասխան եք տալու․ դուրս եք եկել լիազորություններից ու քաղաքական հայտարարություն արել․ Բաբաջանյանը՝ Վարդազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, դիմելով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն, կարծիք հայտնեց, որ նրա՝ նոյեմբերի 15-ի հայտարարությունը «մարտակոչ էր», որն ուղղված էր ոչ թե դատավորներին, այլ քաղաքական դաշտի մի հատվածի:

Բաբաջանյանն ընդգծեց, որ ԲԴԽ նախագահի այդ կոչից հետո քաղաքական այդ հատվածի դերակատարները ավելի անպատկառ ու ահաբեկչական հայտարարություններով սկսեցին հանդես գալ:

«Ձեր մարտակոչը ուղիղ պաշտպանության տակ էր առնում այդպիսի գործողությունները: Դուք կրքեր եք վկայաբերում, ի՞նչ գործ ունեք հասարակության կրքերի հետ: Դուք ձեր գործով պիտի զբաղվեք: Խնդրում եմ, որ այդ խիզախությունն ունենաք ու ասեք, որ դուրս եք եկել ձեր լիազորություններից և քաղաքական հայտարարությամբ եք հանդես եկել, և դրա համար դուք անպայման պատասխանատվության եք կանչվելու: Որովհետև դրանից հետո տեղի են ունեցել իրադարձություններ, մարդիկ են անպատիժ մնացել: Եվ կարծում եմ՝ իշխանությունը այդքան խիզախություն պիտի ունենա այդ հարցը մշտապես օրակարգում պահելու և ձեզ պատասխանատվության կանչելու համար»,- նշեց Բաբաջանյանը:

«Իմ կոչը քաղաքական չի եղել, դա զսպման կոչ է եղել դատավորներին, և քաղաքական դրդապատճառ նույնպես իմ կոչը չի ունեցել: Իսկ այն, ինչպես դուք եք մեկնաբանում իմ կոչը, ապա դուք ինձնից լավ գիտեք և՛ դատախազության, և՛ Հատուկ քննչական ծառայության տեղը, և եթե գտնում եք, որ իմ արարքում կա հանցակազմ, ապա… ես չէ, որ պետք է բացատրեմ»,- պարզաբանեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը:

«Ցավոք, իհարկե գիտեմ տեղերը և՛ դատախազության, և՛ Հատուկ քննչական ծառայության, միևնույն ժամանակ գիտեմ նաև, որ դատական համակարգը այնպիսի իրավիճակի եք բերել հանգեցրել ձեր աշխատանքի ընթացքում և դատական համակարգի հանդեպ վստահությունը բարձրացնելու փոխարեն այնպես եք հեղինակազրկել դատական համակարգը ձեր աշխատանքով, որ ընդհանրապես կարծում եմ՝ ո՛չ դատախազությունը, ո՛չ քննիչները այլևս ձեր պատճառով դատական համակարգի ողբերգական վիճակի պատճառով չեն ցանկանում գործ քննել, որովհետև դատարաններում այդ գործերն ուղղակի փլվում են: Ինչպես նախկինում Սերժ Սարգյանն ու Ռոբերտ Քոչարյանն էին հանձնարարում այս կամ այն գործի ելքը դատարանում, հիմա էլ նույն դերակատարների, Բաղրամյան փողոցում հավաքված ձեր անմիջական ընկերական շրջապատի, Ռոբերտ Քոչարյանի նազիր-վեզիրների հրահանգներով քաղաքական այդ գործերը նույն ճակատագրին են արժանանում արդեն ձեր մասնակցությամբ ու ներգրավմամբ»,- արձագանքեց պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Վարդազարյանը պատասխանեց. «Դուք սխալվում եք, ժամանակը դա ցույց կտա»:

Մանրամասները՝ տեսանյութում: