Ինչո՞ւ չեք ներկայանում խորհրդարան և պատասխանում պատգամավորների հարցերին․ Թովմասյանը՝ Վարդազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ինչո՞ւ չեք ներկայանում խորհրդարան և պատասխանում պատգամավորների հարցերին: Այսօր Բարձրագույն դատական խորհրդում նոր անդամներ են ներգրավվել, և կարծեք էլի արշալույսները խաղաղ չեն: Ազգային ժողովում դիմելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին` այս հարցերն ուղղեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Կուզենայի մանրամասնեք, թե ինչ է կատարվում ԲԴԽ-ում, միմյանց դատի՞ եք տալիս, նոր անդամին չե՞ք ընդունում»,- հարցրեց պատգամավորը:

Ռուբեն Վարդազարյանը պատասխանեց, որ ԲԴԽ-ում շատ առողջ, կառուցողական մթնոլորտ է: «ԲԴԽ-ում նոր անդամների հետ որևէ խնդիր չկա, նոր անդամները մասնակցում են նիստերին, եթե իրենց հարցնեք, իրենք էլ կհավաստեն, որ առողջ մթնոլորտից բացի կառուցողական մթնոլորտ է»,-ասաց նա և վստահություն հայտնեց, որ հետագա աշխատանքը ևս արդյունավետ է լինելու:

Թագուհի Թովմասյանը նկատեց, որ ԲԴԽ-ի ներսում իրավական գործընթացներ են տեղի ունենում:

ԲԴԽ նախագահը տեղեկացրեց, որ դատավորներից մեկն իր դեմ հայցով դիմել է վարչական դատարան, այն հիմքով, որ ԲԴԽ նախագահը հայտարարություն տարածի Գագիկ Ջհանգիրյանի տարիքը լրանալու հիմքով նրա լիազորությունները դադարեցնելու մասին:

«Ես, ունենալով նման լիազորություն՝ այդ հայտարարությունը չեմ տարածել, և վարչական դատարանը կորոշի այդ ելքը»,- ասաց Վարդազարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: