ԱՄՆ Պետքարտուղարությունը պնդում է, որ Ռուսաստանը, հնարավոր է, ձգտում է պահպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և ոչ թե կարգավորել այն։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջորջ Քենթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ես ակնկալում եմ ադրբեջանական իշխանություների դժգոհության ավելացում այն բանից հետո, երբ ռուս խաղաղապահները, ինչպես ենթադրվում է, կմնան երկարաժամկետ հեռանկարում …

