Երևանյան հեքիաթներ արցախցի փոքրիկների համար՝ տուն վերադառնալուց առաջ։ Հեքիաթագիր Արփի Մաղաքյանը չի հիշում, թե արդեն քանի հարյուր արցախցու համար է հեքիաթ բեմադրել ու կարդացել, բայց պարտության լուրից հետո երկրորդ անգամ է, որ ուժ է գտել հանդիպել փոքրիկներին։ Երևանյան պատկերներն ու տպավորություններն իրենց հետ Արցախ կտանեն նաև պատկերազարդ գրքի տեսքով՝ Թումանյանի տուն-թանգարանից մինչև Սասունցի Դավթի արձանը։ …

