Վրաստանի կառավարության որոշմամբ, ստեղծվել է երկրի զարգացման և բարեփոխումների միջգերատեսչական խորհուրդ, որը վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնության համաձայն, կմշակի երկրի զարգացման տասնամյա ծրագիրը, այս մասին գրում է aliq.ge-ն: Միջգերատեսչական խորհուրդը կգլխավորի Վրաստանի կառավարության ղեկավարը: Զարգացման եւ բարեփոխումների խորհրդի անդամները կլինեն նախարարներ, պատգամավորներ եւ այլ պաշտոնատար անձինք: Զարգացման և բարեփոխումների խորհուրդը լիազորված է ստեղծել աշխատանքային խմբեր և …

