Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է Թուրքիայի հետ համատեղ նոր օպերատիվ-մարտավարական զորավարժությունների անցկացման մասին։ «Ադրբեջանի ու Թուրքիայի զինծառայողները, Պաշտպանության նախարարության տարեկան պլանի համաձայն, ապրիլի 8-ին կսկսեն օպերատիվ-մարտավարական զորավարժություններ։ Վարժանքները կանցկացվեն համաբանակային զորավարժարաններում՝ տեղակայված ադրբեջանական բանակի պատասխանատվության տարբեր ուղղություններում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ զորավարժությունները տեղի կունենան ապրիլի 8-9-ը։ Դրանք նպատակ ունեն «բարելավել համագործակցությունն ու բարձրացնել …

