Ծանր մարտեր են ընթանում, հյուսիսում, Մարտունու ուղղությամբ, Շուշիից հարավ մեր զորքերը հաջողություններ ունեն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Այսքանից հետո եթե մի տեղ էլ բարդ է իրավիճակը ապա դա չի նշանակում, որ ոմանք աղմուկ պիտի բարձրացնեն, խոսեն բացասական բաներից»,- նշել է նա։