Ադրբեջանում նոյեմբերի 4-ին 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է «Արմենպրեսը»՝ հղում անելով ադրբեջանական լրատվամիջոցներին։ Նշվում է, որ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 21:51-ին Իմիշլիի տարածքում՝ «Սաաթլի» կայանից 17 կմ հյուսիս-արեւմուտք: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 52 կմ խորության վրա: