Այս նախագծով առաջարկվող կարգավորումները կարելի է որակել որպես հատվածական կարգավորումներ: «Բարձրագույն կրթության և գիտության նոր օրենք. բուհերը դառնում են ավելի ինքնավա՞ր, թե՞ ընդհակառակը» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը: Պատգամավորը թվարկեց մի շարք խնդրահարույց դրույթներ: Նրա դիտարկմամբ՝ անընդունելի են տարիքային սահմանափակումների վերաբերյալ դրույթները և բուհական ինքնավարությունը խաթարող կարգավորումները: Մանրամասները՝ տեսանյութում:

