Ես ինձ համարում եմ ամենաշատ զրպարտված քաղաքական գործիչներից մեկը: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ, որով առաջարկվում է ավելացնել վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման սահմանաչափերը: «Հիմա թերթերին դատի են տալու այս նախագծով, բայց ֆեյքերի ֆաբրիկաները կշարունակեն աշխատել, բա այդ ֆեյքերի ֆաբրիկանե՞րն ինչ անենք: …

