Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում Թուրքիայի դեմ կոշտ պատժամիջոցներ կիրառել

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Եվրախորհրդարանի պատգամավորները նամակ են ստորագրել՝ ուղղված ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեֆ Բորելին՝ կոչով «կոշտ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ» մարդու իրավունքների խախտման համար։ Այս մասին գրում է Ahval գործակալությունը։

Նախորդ ամիս Եվրոպայի խորհրդի հանդիպման ընթացքում ԵՄ առաջնորդները համաձայնության եկան դադարեցնել պատժամիջոցների սպառնալիքը Անկարայի դիվանագիտական քայլերից հետո։

«Մենք նախընտրում ենք չլռել Էրդողանի կողմից իրականացված հանցագործությունների մասին։ Մենք չպետք է հետևենք 1930-ական թվականների նացիստական Գերմանիայի ձախողված քաղաքականությանը, որի համար շատ ծանր գին վճարվեց»,- ասել է նամակը ստորագրողներից Եվրախորհրդարանի անդամ Կոստաս Մավրիդիսը։

Դեկտեմբերին ԵՄ առաջնորդները հավանություն էին տվել Արևելյան Միջերկրականի վիճելի տարածքներում գազի հորատման աշխատանքներում ներգրավվածների ակտիվները սառեցմանն ու ճանապարհորդությունների արգելքի երկարացմանը։ Ենթադրվում էր, որ Բորելի կողմից պատրաստված ԵՄ-Թուրքիա զեկույցը մարտին կայացած նիստին ընդառաջ  պիտի ներառեր նաև մարդու իրավունքների վերաբերյալխնդիրներ։ Սակայն զեկույցը մեղմվեց  ԵՄ ու Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հաջող հանդիպումներից հետո։

«Մենք պետք է մեր եվրոպական արժեքները բարձր դասենք ցանկացած շահերից։ Մենք պետք է որոշենք արժեքներ ենք խթանում, թե բիզնես»,- ասել է նամակը ստորագրած ևս մի պատգամավոր՝ Լուկաս Ֆուրլասը։

Էմմա Չոբանյան