Արտակ Դավթյանը հիմնական մեղավորներից է. Գևորգ Գորգիսյանի բացահայտումը Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի զեկույցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցն ուղարկվել է Կառավարություն, ԱԺ նախագահին: ԱԺ նախագահը հայտարարել է, որ զեկույցը չի հրապարակվելու, այլ ինքը հայտնելու է, թե ինչ է բացահայտվել:

Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք ժողովուրդը չպետք է հանգամանալից տեղեկանա, թե ինչ է արել ԱԺ քննիչ հանձնաժողովը, ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը նշեց. «Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի քննիչ հանձնաժողովի զեկույցը ներկայացվում է ԱԺ, դա բնավ չի ենթադրում, որ հանձնաժողովի նախագահը պետք է ասուլիս տա և ինչ-որ բան հայտարարի:

Դեռ նոյեմբերին այդ զեկույցը ուղարկվել է ԱԺ նախագահին, ենթադրաբար կազմակերպելու քննարկում ԱԺ-ում: Քանի որ այդ ժամանակ երկրում հերթական քաղաքական քաոսն էր տիրում, ես վերջնական տեսքին չեմ ծանոթացել, վերջնական տեսքը չեն ստորագրել ԼՀԿ ներկայացուցչները, բայց զեկույցի մեր տարբերակը ներկայացրել ենք հանձնաժողովին, որքանո՞վ է դա ներառվել վերջնական զեկույցում, չգիտեմ:

Միանշանակ է, որ այդ զեկույցը պետք է ներկայացվի հանրությանը, բայց, իհարկե, կան բաներ, որ գաղտնի պետք է մնան և ներկայացվեն համապատասխան մարմիններին՝ ՊՆ, ԱԱԾ, քննչական մարմիններին»:

«Զեկույցը չի քննարկվում ԱԺ-ում՝ չգիտեմ օրենքի չիմացությունից, թե՞ քաղաքական դրդապատճառներից ելնելով… Մենք հերքեցինք այն միֆերը, որոնք վնասում էին մեր բանակի հեղինակությանը»,- նշեց Գորգիսյանը՝ հավելելով, որ մեղավորները պետք է պատժվեն:

Պատգամավորն ընդգծեց, որ հանձնաժողովի բացահայտած թերացումների մեջ հիմնական մեղավորներից է ԳՇ պետ Արտակ Դավթյանը. «Լինելով բանակին ամենաշատ վնաս պատճառած մարդը, Արտակ Դավթյանը շարունակում է պաշտոնավարել… Իր գոռոզությամբ ու դատարկությամբ նա բերեց մեզ պարտության»:

Իսկ թե ինչ է արել Արտակ Դավթյանը, Գորգիսյանը նշեց, որ, իր կարծիքով, դա քրեական գործի շրջանակներում հանրությանը հայտնի կդառնա:

Մանրամասները՝ տեսանյութում: