Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանի և եզդի համայնքի ներկայացուցիչների հետ Ակնալճի եզդիական սրբատեղիում մասնակցել է Շանգալի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը, տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանի մամուլի ծառայությունը։ Մարզպետը ծաղիկներ է խոնարհել և ծաղկեպսակ դրել Իրաքում ԻԼԻՊ-ի հրոսակների կողմից իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին` լռությամբ ու խոնարհումով հարգելով նրանց հիշատակը: …