Նոյեմբերի 23-ին, ժամը 23։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող «Էրմիէլ» խանութում։ Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Էրմիել» խանութ-սրահի 1-ին հարկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը …

